top of page

Երջանկության բանալին

  • Suzy
  • 25 juil. 2016
  • 4 min de lecture

Երբեք ոչ մի դեպքում չկասկածեք ձեր որոշումների մեջ... տարակուսե՞լ, կարելի է միայն... «ուղղակի արա այն»: Սա է հայտնի «Նայկ» կոմպայնայի նշանաբանը

Մտածեցիր ՝ ու... ուղղակի արա

Սա է հաջողության գրավականը:

Ինչպես ու ինչով եմ կամ ենք հարուստ,,,

Այսօր բոլորի համար մի տառապանք կա, ինչպես անել, ոնց անել, որ կյանքը չդառնա գոյության կռիվ: Իրավիճակներ կան, երբ դրության տեր լինելով՝ ինքդ քեզ չես կարողանում կառավարել: Կյանքի փիլիսոփայությունը փոխվում է, իհարկե , կյանքի ընթացքում՝ սոցիալական, հասարակական շարժումների հետևանքով:

Ու ինչպես վաստակել հանապազօրյա հա՞ցը :

Հարուստ լինել կամ ապահոված...

Այս հարցերի պատասխանների համար ՝ անցե՛ք այստեղով:

Մեկը հարուստ է ընկերներով, մեկը դրամով,մեկը իր հարազատների տաք շփմամբ ու նրանց հետ իր ջերմ հարաբերություններով, մեկն էլ տիրապետում է մի շարք լեզունների և ունի հատկանիշներ մասնագիտական առումով վեր բարձրանալու, մեկը՝ կունենա կառավարելու հնարավարություն կամ այլ կերպ ասած' կարող է լինել մենեջմենտ, մեկ ուրիշն էլ՝ ուղղակի ունի գիտելիքներ, որը չի կարողանում կյանքի եզերքներում ընթացք տալ:

Իրականում լինել հարուստ՝ պետք չէ ավարտել 72 համալսարան կամ 36 ինստիտուտ:

Փաստորեն, մարդ կարող է լինել հարուստ՝ նույնիսկ, առանց դպրոցն ավարտելու, կարդալ չիմանալ կամ ամենալավագույն դեպքում՝ չորրորդ դասարանի կրթություն:

Այդ ինչպե՞ս...

Սովետական կարգերից ժամանակաշրջանում մարդկանց դաստիարակում էին աշխատանք սիրելու ջատագովով: Կար մի տարբերակ ՝ գրիչը ավելի թեթև է, քան թե բահը:

Ստացվում էր «լավ ապրելու» համար անպատճառ պիտի համալսրան ավարտեիր, անկախ՝ պետք է, թե ՝ ոչ: Ու մարդիկ բախում էին տարբեր դռներ, առանց հասկանալու, որ դա իրենց պետք չէ գոյատևելու համար՝ նույնիսկ մեր օրերում:

Պարադոքս՝ երկու սերնդների միջև առաջացած տանում է մի բանի՝ բախման՝ հների և նորերի միջև: Հները՝ այլևս չեն կարող ապրել հին ձևով, չընկալելով տվյալ պահի հասարակական շարժումներից առաջացած փոփոխությունները, միևնույն ժամանակ համակված վախով վաղվա օրվա համար՝ ծնեցնում է ադեկվատ վիճակ, ցնցումներ, ստրես, հետևաբար և, չեն ընկալում և պատկերացնում ինչպես գոյատևել՝ եթե ասենք, ինչ – որ բիզնես՝ հիմնելու դեպքում:

Ամենը, բայց, շատ հեշտ է ու պարզ...

Կյանքի փորձը, փիլիսոփայությունը պատմում է , որ մենք շատ խոսում ենք, քիչ գործում:

Ըստ մետաֆիզինկայի օրենքի մենք ավելի շատ հակված ենք մեզ փակել մեր հենց ստեղծած շրջանակում՝ ավելի ապահով զգալու համար: Եվ մեր գործողությունները դառնում են պասսիվ . ավելի շատ հարցեր ենք տալիս՝ բա ո՞նց կլինի, բա որ «տակ» տամ, բա որ «սենց» լինի, բա որ «ենենց» լինի, բա որ «կրեդիտ վերցնեմ» չփակեմ .... քան թե՝ «մոտիվացած», շահագռգռված՝ նկրտումների շարժառիթի թույլ կամ ուժեղ կետերը հաշվարկի:

«ՍՏՈՊ»... կասեմ... կանգ առ,,;, հարցն այն է, որ նման դեպքում պետք էլ չի գործել: Այնքան «նեգատիվ» - բացասական էներգիայով ձեզ շրջափակեցիք, որ ...

Նպատակասլացությոնը չպիտի ճանաչի «նեգատիվը», բացասականը: Նպատակասլաց մարդն առաջ է գնում դրական լիցքերով, իր շուրջը ստեղծում դրական ուժ, դրական էներգիա և դաշտ, որն իր հերթին նրան առաջ է մղում՝ ապահովելով հաղթանակը: Աստվածաշնչում էլ պարզ գրված է ՝ փակիր քո նեղության դռները:

Ի՞նչ եք մտածում, ի՞նչ անձնական որակավորումներ են օգնում մարդկանց կյանքից ստանալ այն, ինչ ուզում են իրականացնելու իրենց երազանքները:

Ինչո՞ւ հարուստ լինելը համարվում է սխալ կամ անթույլատրէլի, կամ ՝ ամո՞թ է...

Այս մտածելակերպն էլ բացասական էներգիա է իր մեջ պարունակում և վանում հասարակությանն իր բուն ձևով նպատակասլաց լինելուն, նորանոր շարժումներին հասու լինելու, ընկալելու, հասկանալու և որոշումներ ընդունելու:

Հնարավոր է, որ առաջախաղացած, հաջողված բիզնեսմնները չունեն «դյուժին» խելք, ուղղակի նրանք կարողանում են աշխատեցնել հաջող բիզնեսի կառուցման օրիգինալ ստրատեգիա՞: Ինչո՞ւ հաջող բիզնեսմենների մեծամասնությունը չունի բարձրագույն կրթություն: Կամ՝ ինչու բարձրագույն բուհերի տաղանդավոր շրջանավարտները, տարբեր կոնկուրսների հաղթողներ զբաղեցնում են ցածր վարձատրվող աշխատավարձով:

Կան մի շարք որակավորումներ, որ նախապայմաններ են նաև հաջող բիզնեսմենի համար. որակավորումներ, որ անհրաժեշտ է և այն պահանջվում է ճշտորեն տիրապետել ֆինանսական գործողությունների կատարում, ֆինանսական հարաբերությունների իմացություն, լինել շփվող, վճռական, հաստատակամ ինչպեսին՝ որոշումների մեջ, հաստատակամ մտածողությամբ, ունենան իմաստություն՝ ինչպես վերաբերվեն ֆինանսներին:

Հիմնական որակը, որ մարդուն օգնում է լինել հաջողակ, դա ՝ այն է , երբ այդ տեսակի մարդիկ, նրանք սովորություն ունեն գործել միանգամից: Շատ պարզ է, իհարկե:

Ասում են ամենուր՝ նայի՛ր, հա, նա գործում է, հետո մտածում: Ասենք, ինչպես «Քամուց քշվածները» գրքի հերոս՝ Սկարլետը: Այսինքն՝ գործում է նոր մտածում, ոչ թե մտածում ու նոր գործում՝ լիքը բացասական մտքերով:

Հաջողակ մարդու խոսքը իրենց առաջ է ընկնում, դա հենց, հաջողության գրավական է, կազմակերպվում կյանքի հաջողության օրենքը, այսպես ասաց, « եթե դու որոշեցիցր, ապա՝ արա »:

Ռեմարկ ասել է, որ եթե ուզում ես ինչ որ բան, պետք է մտածել նաև հետևանքների մասին, հակառակ դեպքում՝ դու երբեք այն չես անի:

Իրականում, եթե մարդը սկսի մտորել հնարավոր հետևանքների մասին, անհաջողության վախից կարող է ու սպանում է էնտուզիազմը, կորցնում է ոգևորվածությունը և էներգիան. որակներ, որոնք նրան պետք են ավելի շատ իր նպատակների իրագործման համար:

Կյանքում կա նաև հակառակ օրինաչափությունը՝ անհաջողությունների օրինաչափությունը. ասենք, որ անհաջողություններն են հենց քեզ մոտեցնում քո նպատակին: Եվ ամենահետաքրքիրը...

Ինչքան անհաջողություն կա քո ճանապարհին՝ նպատակներդ իրականցնելու համար, այդպես այդ նպատակը ավելի է մոտենում: Պարադոքսիալ է ու ճիշտ, քանի որ ցանկացած սխալ - դա նույնպես արդյունք է :

Գործելու հետ միասին գալիս է կյանքի փորձ արտահայտությունը. շատերն են բնորոշում այն անվանելով կյանքի համալսարան: Փորձ, որ ամենահայտնին է՝ և աշխարհի ամենահեղինակավոր և հայտնի համալսարանները չեն տալիս:

Սեփական սխալներն անալիզ անելուց հետո է, որ կարող է հնարավոր դառնալ գործողությունների ինչ որ ստրատեգիա մշակելը, որը անպատճառ կբերի հաջողության՝ ճիշտ մատուցման ափսեն գտնելով:

Երբեք չտատանվեք ձեր որոշումների մեջ: Երբ մտածեցիք ինչ որ բան անել, հենց որոշեցիք՝ արե՛ք.

Ապա թե, ձեզ անհրաժեշտ է լիարժեք ինքնավստահություն ևս, հենց ինքդ առ քեզհետ, քեզ համար, գործողությունների համար:

Եթե հանկարծ հայտնվում է ինչ որ տարակուսանքի մտորում՝ արգելքներ, համեմատական հանգամանքների վերաբերյալ, ուղղակի, հանեք դրանք ձեր գլխից, ջնջեք ձեր ճանապարհից, ինչպես, և՛ տարակուսանքը, և՛ մտավոր արգելքները:

Սյուզի 24 /07/2016

Իհարկե չենք ասում Սիմ – սիմ բացվի՛ր , այլ գտնում լուսավոր ճանապարհների ակունքները տանող դռների բանալին

 
 
 

Comments


RSS Feed

 ​©   Ji Fu 符 Dao House

      

  • Facebook - Grey Circle
  • Twitter - Grey Circle
  • Google+ - Grey Circle
  • YouTube - Grey Circle
  • Pinterest - Grey Circle
  • Instagram - Grey Circle
bottom of page