top of page

Ինչպե՞ս  է հարուստ կինը   հաջողությունը  տուն տանում

  • Սյոււզի   28 . 07. 2016
  • 30 juil. 2016
  • 2 min de lecture

Ինչ է ՝ Մագնիս - փող -

ծիսակարգը

Կանայք ծնվում են երջանիկ, հարուստ և հաջողակ լինելու համար: Տիեզերքի , Բնության օրենքներն աշխատում են բոլորի համար: Եվ մեր ուժերին հասու է անել այնպես ,որ կյանքը ընթանա այնպիսին ինչպես հասկանում ենք:

Ամեն մարդ արժանի է բարիքներ ունենալ՝ ինչպես հոգեկան այնպես էլ մատերիալ՝ նյութական: Լինել հարուստ - նշանակում է ապրել ինտենսիվ կյանքով:

Իրականացնել ամեն տեսակի ցանկություն:

Եթե այսօր մեր կյանքում չկա ամեն բան, այն ինչ կուզենաիք, ապա՝ դա պետք է ուղղել:

Խորհուրդներ՝ ինչպես ձեր գումարային արժեքները ներգրավել և կրկնապատկել

Չինական Ֆենգ Շույ փիլիսոփայության գիտնակաները կարծում են , որ փողային արժեքներ ներգրավելու կարևոր տարածությունը՝ դա ամենից առաջ մուտքի դուռն է և խոհանոցի «տարածք»:

Անհրաժեշտ է մուտքի առջևի (ներսի կողմից) գորգիկի տակ 10, 50 - անոց մետաղադրամներ թաքցնել՝ արծիվը դեպի դուրս:

Հուշադրամի նույնն արժեքներն առաջարկվում է զգուշորեն, խնամքով փաթաթել թղթի մեջ և դնել սառնարանի մեջ՝ միայն, ո՛չ սառցախցիկում:

Հացի արկղում նույնպես....

Բոլորս գիտենք, կամ, նրանք ովքեր չունեն կամ չեն հիշում հացի համար օգտագործում էինք հացի արկղներ՝ սարքված միայն հացի պահպանման նպատակով: Հացի արկղում, ձավարեղենի, մթերքների «տարածքներում» մետաղադրամի թաքցնելը նույնպես նպաստում է և թույլ ենք տալիս, որ տունը հարստություն, առատության, «բարաքյաթ» մտնի: Մեր տատերը այս փորձարկել են , լավ գիտեն- հետևել ...

Սովետական ժամանակաշրջանը բազմից ծիսակատարություններ մոռացության է հանձնել:

Ասենք ՝ հին սերունդի տատիկները դեռ շարունակում են իրենց և իրենց հարազատների համար պատարագի վերջում աղոթք պատվիրել: Կարող է պատահի, որ ոմանք նոր սերունդի զավակներ նույնպես պատվիրեն, բայց ...

Կար կարգ, որ նրանցից շատերը չգիտեն կամ ճիշտ չեն համարում ու չեն հետևում:

Ինչպես և ինչո՞ւ տատիկները դեռ շարունակում են պատվիրված՝ իրենց ձեռքով գրված թղթի մեջ որևէ մետաղադրամ դնել ՝ կամ ՝ ինչ որ գումար ...

Իմաստը... ասենք, օրինակ՝ մեր տատիկները գիտեին այն գաղտնիքը, թե ինչպես անել, որ փողը տնից չպակասեր... դա շնորք է՝ պատվելու համար հոգևոր արժեքները՝ մյուս կողմից՝ նման կարգի կարգը դեպի իրեն է քաշում փողի էներգիան...

Մեր տատիկները դրանով էլ էին հարուստ...

Այսպես, այս պարագայում, երբ թաքցրվում են մետաղադրամները ձավարեղենի, հացեղենի, մթերքների մեջ, ուրեմն, անհրաժեշտ է նաև հետևել մետաղադրամների վիճակը՝ նրանք չպիտի հնանան: Ապա, եթե դա պատահի, անպատճառ անհրաժեշություն կլինի դրանք փոխել նորով: Հակառակ դեպքում՝ կարող է տեղի ունենալ բացասական արդյունք ՝ աղքատություն և սով:

Ո՞նց դառնալ փողի մագնիս ...

Շատ նպատակահարմար և ամենաանհրաժեշտ օգտակար պայմանը՝ գումարը կրել հենց ձեր վրա՝ գրպանում, պայուսակում, դիմահարդարման պայուսակում, ինչպես նաև՝ հարդասեղաններում, պահարաններում, գրքերի մեջ, սփռոցի տակ, գորգերի տակ, բայց ո՛չ ննջասենյակում, ո՛չ զուգարանում, ո՛չ բաղնիքում:

Թաքնված փողերի քանակը խորհրդանշում է մարդու նյութական բարգավաճումը և ծաղկումը:

Հարստանալ ... ինչպե՞ս

Ամենիս առաջ անհրաժեշտ է փոխել ձեր ստերիոտիպը, մտածելակերպը ...

Նախ և առաջ մտքերը՝ դրանք ուղղեք բարգավաճման ու միայն բարգավաճման մտքերի, մտորումների... փորձարկեք վերը նշած մեթոդները:

Եվ դուք արագ կտեսնեք ինչպես առաատությունը ձեր տուն կմտնի արագընթաց կմխրճվի ձեր կյանքը: Հավատացեք, Տիեզերքն անծայրածիր է ու նրա հարստությունը բոլորիս հասանելի :

Սյոււզի 28 . 07. 2016


 
 
 

Comments


RSS Feed

 ​©   Ji Fu 符 Dao House

      

  • Facebook - Grey Circle
  • Twitter - Grey Circle
  • Google+ - Grey Circle
  • YouTube - Grey Circle
  • Pinterest - Grey Circle
  • Instagram - Grey Circle
bottom of page